Լրահոս

04.04.2012 15:09


Դալլասում տոռնադոն 100 ինքնաթիռ է վնասել

Դալլասում տոռնադոն 100 ինքնաթիռ է վնասել

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի օդանավակայանի 100 ինքնաթիռ վնասվել է տարածաշրջանում բռնկված տոռնադոների հետևանքով:

Ինչպես հայտնել են «Ֆորտ Ուերտ» օդանավակայանի ներկայացուցիչները, ինքնաթիռների վնասման պատճառ է դարձել տոռնադոյին ուղեկցող կարկուտը։ Ինքնաթիռների մեծ մասը պատկանում է «American Airlines» և «American Eagle» ավիաընկերություններին:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով օդանավակայանը հետաձգել է մի քանի հարյուր չվերթ:

Տարբեր գնահատականներով՝ Դալլասում ապրիլի 3-ին կարելի էր 6–12 պտտահողմ տեսնել: Տոռնադոն նաև ավերածությունների պատճառ է դարձել՝ օդ բարձրացնելով մեքենաները և քանդելով տների տանիքները:

Զոհվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է միայն 15 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Այս խորագրի վերջին նյութերը